Показаны сообщения с ярлыком Խոսքի Մշակույթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խոսքի Մշակույթ. Показать все сообщения

среда, 4 июня 2014 г.

Սարոյանական նախագիծ

Ե՞րբ ես ծիծաղում
գրեթե միշտ 
Ի՞նչ է ծիծաղը
ներսումդ կատարվողը արտահայտելու ձև կամ ուղղակի ջրիկություն
Ե՞րբ է ծիծաղը նյարդայնացնում
Նայած ով է ծիծաղում
Ե՞րբ հասկանում ես, որ դիմացինիդ ծիծաղը կեղծ է
Ես էլ եմ կեղծավոր ծիծաղում
Եթե չծիծաղես, ինչ կանես․․․
Ուղղակի չեմ կարող չծիծաղել
Ծիծաղում եմ, որովհետև․․․
սիրում եմ երբ ինձ ուրախ զգալ
Սիրո՞մ ես ծիծաղող մարդկանց
շատ եմ սիրում
Ծիծաղը վախեցնում է, որովհետև․․․
Ինչ-որ չափով միայն քմծիծաղը, իսկ դա այդքան էլ վախ չէ ինձ համար
Մեկ- երկու նախադասությամբ սահմանիր ծիծաղ հասկացությունը քո ընկալմամբ։
Ծիծղաը ինձ համար, նույնիսկ կեղծավոր, շատ հաճելի զգացում է, որով կարողանում եմ ազատվել ներսումս կուտակվածից, որից չեմ կարողանում ազատվել լացելով:
 
Համացանցից դուրս գրիր, թարգմանիր ծիծաղի վերաբերյալ հայտնիների՝ քեզ հետաքրքիր թվացող 3-4 ասույթ։
Խելացիների վրա ծիծաղելը, հիմարների առավելությունն է:
շ
Մտորիր տրված մտքերից քո նախընտրած երկուսի շուրջ
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:

Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու
Քննարկման համար
Ինչո՞ւ էր ուսուցչուհին ստիպում, պարտադրում, որ տղան ծիծաղի։
Ինչո՞ւ էր տղան այդպես նյարդայնանում, հուզվում ծիծաղելու այդ առաջարկից։
Ի՞նչ սովորեց տղան այս միջադեպից կամ սովորե՞ց արդյոք։
Առանձնացրեք ստեղծագործության՝ ձեր կարծիքով ամենաուժեղ հատվածը։
Թեմաներ գրավոր մտորման համար (ընտրեք տրված թեմաներից մեկը կամ առաջարկեք ինքներդ)
Լաց և ծիծաղ՝ անբաժանելի հակադրություններ
Ծիծաղում եմ, որովհետև ապրում եմ
Նրա դժոխային ծիծաղը
Իմ ծիծաղն իմ բողոքն է։
Լրացուցիչ աշխատանք հետազոտություն
Ծիծաղ երևույթն Աստվածաշնչում

Ծիծաղող կերպարները միջնադարյան կտավներում ու գրական ստեղծագործություններում։

четверг, 20 марта 2014 г.

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ IV

                                    Շարլ Բոդլեր
Կենսագրություն 
Ծնվել է Փարիզում,1821թապրիլ 9-ին:Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա ԲոդլերըՆապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի։Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին։ Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը։ Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ։ Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը։
1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը։ Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները։1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին։ Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության։ Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ։ 1842-ին Բոդլերը արդեն չափահաս էր, և ստնալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել։ 

1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` «Սալոն 1845» գրքույկը։ Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը։
Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին։ Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար։1864-ին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը։ Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու ։ Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին։ Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ:Մահանւմ է  1867թօգոստոսի 31-ին
                                                                 Օտարականը
- Ամենից շատ ում ես սիրում դու, ասա, խորհրդավոր մարդ, հորդ, մորդ, քրոջդ, թե եղբորդ։
- Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր։
- Բարեկամների՞դ։
- Դուք ասացիք մի բառ, որի իմաստը մինչև օրս ինձ անհայտ է մնացել։
- Հայրենի՞քդ։
- Ես չգիտեմ, թե որ լայնության տակ է գտնվում այն։
- Գեղեցիկը՞։
- Հաճույքով կսիրեյի, եթե աստվածային և անմահ լիներ։
- Ոսկի՞ն։
- Ատում եմ, ինչպես դուք Աստծուն։
- Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական։
- Ամպե՜րն եմ սիրումամպե՜րը, որ անցնում ենայնտեղայնտեղՀրաշալի ամպերը։

Ընտրեցի այս բանաստեղծությունը որովհետև դուրս շատ եկավ :
Այդ մարդը չունի ոչմի հարազատ, ոչմի ազգական: Նա չի սիրում հարստությունը:Սիրում է ամպերը: Ամպերի պես ճախրել մի տեղից մյուս տեղ ամպերի պես խաղաղ է ապռում է երազանքներով:


среда, 19 марта 2014 г.

Պարույր Սևակ

Մանկություն


Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն,Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։

ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ


Մենակ նստել և մտածում էի հենց քո մասին, եկար, նստեցիր կողքիս, սկսեցիր խոսել: Քո ձայնից ու բառերից աչքերումս արցունքներ հավաքվեցին, և եթե պատասխանեի քեզ, գուցեև թափվեին այտերիս վրայով: Լուռ էի: Գուցե հասկացար լռությունս`նկատելով աչքերիս արցունքները, սակայն  ապարդյուն:Կրկին մենակ նստած քո մասին եմ մտածում, բայց դու չկաս ու չես էլ գա: Չէ՞ որ դու առանց ինձ հեռվում այնքան երջանիկ ես: Գուցե չես էլ հիշում ինձ, չես մտածում իմ մասին, բայց մեր հանդիպումից հետո չի եղել մի պահ, որ քո մասին չմտածեմ: Այդ մտքերն ինձ հանգիստ չեն տալիս անգամ գիշերը: Ես քեզ սիրում եմ: