Показаны сообщения с ярлыком Փիլիսոփայություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Փիլիսոփայություն. Показать все сообщения

четверг, 20 марта 2014 г.

Հայ փիլիսոփաներ

 
Մխիթար Հերացի (մոտ 1120, Հեր(Խոյ) - 1200), մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ 1989 թ Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարան) անվանվել է նրա անունով։ ԵՊԲՀ ամենաառաջավոր ուսանողները պարգևատրվում են Հերացու անվան անվանական կրթաթոշակով։
Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիսմայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։
Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։ Նրա գիրքը կոչւում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ։ «Անուանեցաք «Ջերմաց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ» Նա գրել է նաև ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիվանդություններրի տեսակները և դրանց բուժման դեղերը։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թ) նրան անվանել է բժշկապետ և աստղագետ։ Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք։ Այդ տեղեկությունների սկզբնաղբյուրն է համարվում իր գրքի ներածականի բովանդակությունը, որից պարզւում է, որ նա ծնվել է 12րդ դարի առաջին կեսի ժամանակահատվածում (մոտ. 1120թ), Պարսկաստանի Խոյ քաղաքում. պատմական Հայաստանի Խոռխոռունյաց իշխանների պատկանող շրջան, որը Զարևանդ գավառի հարևանութեամբ կազմել է մեկ միասնական վարչական միավոր՝ Ուրմիա լճի հյուսիս-արևմտեան կողմում։ Փոքր հասակից սիրել է բժշկությունն ու իմաստության արվեստը։ Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։ Հերացու գրքերից մեկի բովանդակությունն, ինչպես ինքն է մատնանշում, պարփակում է միայն ջերման երեք տեսակների ախտաճանաչման և բուժման մեջ, և այն չէր ծավալուել ամբողջ բժշկական գիտությունների բնագավառում։ Նա լավապես տիրապետել է արաբերենին, պարսկերենին և հունարենին։



ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ(մոտ 380, գ.Կողբ–450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում ենԿորյունը,Եղիշեն,Մովսես Խորենացին։

Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջենական, ոչնով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառը հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գորշողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։

Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության)մասին:

среда, 19 марта 2014 г.

Փիլիսոփայություն

Պլատոնի և Արիստոտելի հայացքներում ժամանակակից գիտնականները ընդգծում են շատ ընդհանրություններ, բայց Արիստոտելի ուսմունքը էականորեն տարբերվում է Պլատոնից: Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը` ձևական-տրամաբանական: Իսկ Սոկրատեսի ուսմունքը դժվար է վերարտադրել, քանի որ նա չի թողել ժառանգություններ: Ըստ Պլատոնի Սոկրատեսը << փիլիսոփայության մարմնացում>> -է: Սոկրատեսը եղել է բազմակողմանի և հանրագիտակ մտածող և դրա համար էլ ստացել է տարբեր մեկնաբանություններ նրա ուսմունքը:


Անտիկ ժամանակներում մարդիկ նույնպես ձգտել են ազատ լինել, բայց նրանցից քչերի մոտ է ստացվել կամ գուցե ես սխալ եմ: Օրինակ այն, որ Արիստոտելը փորձել է լինել ավելի պարզ և ազատ, իսկ Պլատոնը ոչ շատ պարզ և տրամաբանական: Իսկ վաղ ժամանակակից փիլիսոփայության ուսումնասիրական առաջատարներն էին Դեկարտը, Սպինոզան, Լայբնիցը, Լոկը, Բերկլին, Հյումը և Կանտը, չնայած փիլիսոփայությանն ավելի ազդեցիկ հավելումներ են կատարել այդ ժամանակաշրջանի մտածողները, ինչպիսիք են Գալիլեյը, Գասենդին, Ռեյդը, Պասկալը, Նյուտոնը, Ուոլֆը, Մոնթեսքյոն, Մալեբրանխեն, Բեյլը, Սմիթը և Ժան դ'Ալեմբերը։ Ժան Ժակ Ռուսոն կարևոր դեր էր խաղում լուսավորության դեմ շարժման նախաձեռնության ժամանակ։ Վաղ ժամանակակից շրջանի մոտավոր ավարտը հաճախ նշվում է Կանտի համակարգված փորձերով սահմանել մետաֆիզիկան, արդարացնել գիտելիքները և համաձայնեցնել այս երկուսը բարոյականությամբ ու ազատությամբ։