
Հակոբ Կոջոյանի կերպարների աշխարհը կենդանություն է առնում
Հայաստանի
պետական
պատկերասրահում,
նկարչի
դահլիճում.
հրեղեն
Քուռկիկ
Ջալալիին
հեծած
սուրացող
Սասունցի
Դավիթը,
կախարդական
վրձնով
շնչավորված
<<Հազարան
բլբուլի>>
պոեզիան,
խստաշունչ
ու
հին
Հայաստան
երկրի
բնապատկերները`
Գեղարդի
քարե
սիմֆոնիան,
ձյունապսակ
Արարատ-
լեգենդը…
Կոջոյանը քաջատեղյակ էր Արևմտյան Եվրոպայի գեղարվեստական մշակույթին, Արևելքի
կյանքին
ու
արվեստին,
ռուս
մինչհեղափոխական
գեղանկարչությանն
ու
գրաֆիկային,
սակայն
նրա
ստեղծագործությունը
մշտապես
պահպանեց
վառ
արտահայտված
ազգային
բնույթը:
Այդ
ստեղծագործությունը
սերտորեն
կապված
է
Հայաստանի
գեղարվեստական
մշակույթի
ակունքների
ու
ավանդույթների
հետ
և,
միաժամանակ,
նոր
ժամանակների
արվեստի
պատմության
էջեր
է
բացում:
Հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում վարպետի գեղարվեստական կուլտուրան, նկարազարդողի
նուրբ
կատարելությունը,
նրա
աշխատանքը
ետհեղափոխական
շրջանի
հայկական
գրքի
առաջին
հրատարակությունների
վրա
թույլ
են
տալիս
Կոջոյանին
համարել
հայ
սովետական
գրաֆիկայի
հիմնադիրը:
Հակոբ Կոջոյանի արվեստը գլխավոր տեղերից մեկն է գրավում Հայաստանի գեղարվեստական տարեգրության մեջ: Թումանյանի,
Չարենցի,
Սպենդիարյանի
և
Սարյանի
հետ
մեկտեղ,
Կոջոյանն
էլ
պատկանում
է
մեր
ժամանակների
հայ
մշակույթի
գործիչների
առաջին
բույլքին,
որ
կանգնած
էր
նրա
զարգացման
ակունքների
մոտ:
Կյանքը
և
գործունեությունը
Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում (այժմ` Օրջոնիկիձե):
Այստեղ
նա
ուսանում
է
քաղաքային
վարժարանում
և
միաժամանակ
աշխատում
հոր
արհեստանոցում`
ոսկերչություն,
փորագրման
և
դրվագման
արվեստ
սովորելով
ավագ
եղբայրներից:
Վլադիկավկազում
ապրելու
շրջանում
Կոջոյանը
մտերմանում
է
ապագա
օսեթական
նշանավոր
գեղանկարիչ
Մախարբեկ
Տուգանովի
հետ:
Տուգանովը,
որ
Կոջոյանից
մեծ
էր
մի
քանի
տարով,
սկսում
է
պարապել,
օգնել
նրան
գունանկարի
տեղնիկայի
յուրացման
ասպարեզում:
Կոջոյանն
իր
անդրանիկ` <<Ոսկերիչ
վարպետներ>> գունանկարչական
էտյուդն
արել
է
1898-ին:
Տասնվեցամյա Հակոբը մեկնում է Մոսկվա և սովորում փորագրիչ Պրուսովի արվեստանոցում: Այնուհետև, Տուգանովի
խորհրդով,
Կոջոյանը
որոշում
է
գեղարվեստական
մասնագիտական
կրթություն
ստանալ
Մյունխենում:
Այդ ժամանակ Մյունխենը, Փարիզի հետ մեկտեղ, Եվրոպայի մշակութային առաջատար կենտրոններից էր: Այդ քաղաքը
նկարիչների
համար
հետաքրքրություն
էր
ներկայացնում
Գլիպտոտեկայի,
Հին
պինակոտեկայի
և
գեղարվեստի
ակադեմիայի
հարուստ
հավաքածուների
շնորհիվ:
19-րդ
դարի
վերջին
և
20-րդ
դարի
սկզբին
Մյունխենում
են
իրենց
ուսումնառությունն
անցկացրել
Մ.
Դոբուժինսկին,
Վ.
Ֆավորսկին,
հայ
նկարիչներից`
Վ.
Սուրենյանցը
(80-ական
թթ.)
և
Հ.
Հակոբյանը
(90-ական
թթ.):
Մյունխենում իննսունականների սկզբին Հակոբ
Կոջոյանն
ընդունվեց
նկարիչ
Անտոն
Աշբեի
ստուդիան:
Ռուս
հայտնի
գրաֆիկ
Մ.
Դոբուժինսկին
իր
հուշերում
թողել
է
Աշբեի
կենդանի
ու
հետաքրքիր
դիմանկարը`
դպրոցի
նկարագրության
հետ
մեկտեղ:
<<… Աշբեն համարյա ամեն օր այցելում էր դպրոց: Նա իսկական հեքիաթային թզուկ էր` խոշոր գլխով, ճակատին ընկած գանգուր մազափնջով, խռիվ բեղերով… Մանկավարժ Աշբեն շատ հմուտ էր: Աշբեն սովորեցնում էր լուսաստվերը գլխի գծանկարի վրա տեղաբաշխել գնդի վրա ստվրների և ռեֆլեքսների տեղաբաշխմանը համապատասխան… Ես հիշում
եմ
դպրոցում
աշակերտներից
մի
քանիսի
աշխատանքները,
ովքեր
նկարում
էին
միայն
ուղիղ
գծերով,
ապագա
կուբիստական
գծանկարների
նման:
<<Աշբեի
սիստեմում>>
ամենաարժեքավոր
ձևի
ընդհանրացումն
ու
պարզեցումն
էր,
որ
ինչպես
բոլոր
սկսնակների,
այնպես
էլ
ինձ
համար
իսկապես
նոր
ու
թարմ
խոսք
էր>>:
Սակայն Աշբեի մեթոդը նաև որոշակի սահմանափակություններ ուներ իր մեջ, որ ժամանակի ընթացքում ի հայտ եկան ինչպես գծանկարի, այնպես էլ գունանկարի համակարգում. վերջինս <<գունագեղ
էր
ու
թանձր>>
և,
ըստ
Դոբուժինսկու
<<զուրկ
ամենագլխավորից`
տոնից…
Ես
նկատեցի,
որ
նրանք,
ովքեր
շատ
վաղուց
էին
պարապում
Աշբեի
մոտ,
նմանվել
էին
իրար
ու
ընկել
շաբլոնի
մեջ>>:
Գերմանիայում ուսանելու տարիները նպաստեցին այն բանին, որ Կոջոյանը ծանոթացավ հին վարպետների գունանկարչությանն ու գեղարվեստական
նոր
հոսանքներին:
Կոջոյանը
հատուկ
հետաքրքրություն
էր
ցուցաբերում
Դյուրերի
ստեղծագործության
հանդեպ`
ուսումնասիրելով
նրա
փորագրությունները,
ինչպես
նաև
Հոլբեյնի
և
Կրանախի
նկարչական
ժառանգության
նկատմամբ:
Շուտով Կոջոյանն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, որը 1907 թ. ավարտելուց հետո մեկնում է Փարիզ և երկու տարի մնում այնտեղ: Ռուսաստան վերադառնալով, նկարիչն ապրում
է
Մոսկվայում`
հիմնականում
զբաղվելով
հաստոցային
գեղանկարչությամբ:
Առաջին
համաշխարհային
պատերազմի
տարիներին
Կոջոյանը
զորակոչվում
է
բանակ
և
հնարավորություն
չի
ունենում
զբաղվելու
գեղարվեստական
ստեղծագործությամբ:
Կոջոյանի վաղ շրջանի աշխատանքները գրեթե չեն պահպանվել, բացառություն են կազմում
<<Նկարիչ
Դուբախի
դիմանկարը>>,
1907-ի
<<Ինքնադիմանկարը>>,
նկարչի
մորը
պատկերող
մատիտանկարը,
որը
արտահայտչորեն
հաղորդում
է
հարազատ
մարդու
դիմագծերն
ու
հագուստի
մանրամասները:Բայց դրանք
ավելի
շուտ
էտյուդային
փորձեր
են,
որոնք,
բնականաբար,
պատկերացում
չեն
տալիս
այդ
տարիների
նրա
արվեստի
բնույթի
մասին:
Կոջոյանի
ուղին
արվեստում
իր
հետևողական
զարգացմամբ
ու
ամբողջականությամբ
ակներև
է
դառնում
սոսկ
1918 թվականից,
այն
ժամանակվանից,
երբ
նա
գալիս
է
Հայաստան:
Комментариев нет:
Отправить комментарий