четверг, 20 марта 2014 г.

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ IV

                                    Շարլ Բոդլեր
Կենսագրություն 
Ծնվել է Փարիզում,1821թապրիլ 9-ին:Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա ԲոդլերըՆապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի։Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին։ Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը։ Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ։ Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը։
1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը։ Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները։1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին։ Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության։ Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ։ 1842-ին Բոդլերը արդեն չափահաս էր, և ստնալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել։ 

1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` «Սալոն 1845» գրքույկը։ Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը։
Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին։ Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար։1864-ին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը։ Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու ։ Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին։ Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ:Մահանւմ է  1867թօգոստոսի 31-ին
                                                                 Օտարականը
- Ամենից շատ ում ես սիրում դու, ասա, խորհրդավոր մարդ, հորդ, մորդ, քրոջդ, թե եղբորդ։
- Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր։
- Բարեկամների՞դ։
- Դուք ասացիք մի բառ, որի իմաստը մինչև օրս ինձ անհայտ է մնացել։
- Հայրենի՞քդ։
- Ես չգիտեմ, թե որ լայնության տակ է գտնվում այն։
- Գեղեցիկը՞։
- Հաճույքով կսիրեյի, եթե աստվածային և անմահ լիներ։
- Ոսկի՞ն։
- Ատում եմ, ինչպես դուք Աստծուն։
- Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական։
- Ամպե՜րն եմ սիրումամպե՜րը, որ անցնում ենայնտեղայնտեղՀրաշալի ամպերը։

Ընտրեցի այս բանաստեղծությունը որովհետև դուրս շատ եկավ :
Այդ մարդը չունի ոչմի հարազատ, ոչմի ազգական: Նա չի սիրում հարստությունը:Սիրում է ամպերը: Ամպերի պես ճախրել մի տեղից մյուս տեղ ամպերի պես խաղաղ է ապռում է երազանքներով:


Комментариев нет:

Отправить комментарий