среда, 19 марта 2014 г.

Ջուրը


Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն էԸնդհանրպս ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերիՋրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը`գետերում և ստորգետնյա ջրերում:  Ջրի որոշակի զանգված էլմթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքովՋրոլորտի ծավալի96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերըմոտ 4%-ը `սառույցները և ձյունըմոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսայինջրերը
Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում ` սառցեձնայինծածկի և հավերժական սառեցվածության տեսքով:
Մակերեսային ջրերըորոնք համեմատաբարփոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում,
որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն ենՋրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ:

Ջուրն ունի զարմանահրաշ հատկանիշներ: Դրանցից են շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային փոփոխությունները տարբեր ագրեգատային վիճակների անցնելիս, լուծելու, ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը հեղուկ ջրի բնորոշ հատկանիշն է: Ջրի շարժումն տեղի է ունենում Երկրի ձգողականության ուժի, ջրի խտությունների տարբերության, քամու, Լուսնի և Արեգակի ձգողության հետևանքով: Ջրի միախառնումը նպաստում է նրանց ջերմության, աղիության և քիմիական կազմի  համահավասարեցմանը: Ջրի շարժունակությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ համաշխարհային օվկիանոսը գտնվում է միևնույն (0-յական) մակարդակի վրա:



Ջրի մեծ ջերմունակությունն աշխարհագրական թաղանթում ունի այն նշանակությունըոր ջրավազանները դառնում են արեգակնային ջերմության հսկայական կուտակիչներԱմռանը կուտակած ջերմությունը ձմռանը հաղորդում են շրջապատին:
Ջուր ըունի ամենամեծ ջերմունակությունը,այդ պատճառով դանդաղ տաքանում է,դանդաղ սառչում:Դրա շնորհիվ ջրավազանները կարգավորում ենմեր մոլորակի ջերմաստիճանը:
Ջուրը կազմաված է եկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից, որոնք միմյանց հետ կազմումեն 104 աստիճանի անկյուն: Հենց այս հանգամանքն է պայմանավորում ջրի լուծողականության հատկությունը:


Ջրի նշանակությունը մարդու և կենդանի օրգանիզմների կյանքում:Առանց ջրի կյանք չկա. Կյանքը էվոլուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում.մարդը և շատ կենդանիներ 2/3 մասով, իսկ որոշ բույսեր 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի: Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջացնում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65%-ը կազմում է ջուրըՄարդու օրգանիզմի պահանջը կազմում է օրեկան 2.3 լիտր:Կորցնելով մարմնի ջրի 2%-ը`մարդու մոտ ծարավ է առաջանում, երբ կորուստը հասնում է 6-8%-ի կիսաուշաթափության վիճակ ,  10%-ի դեպքում սկսվում են հալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կոիլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է:

Комментариев нет:

Отправить комментарий