среда, 19 марта 2014 г.

Էներգետիկ ռեսուրսներ


Էներգետիկ ռեսուրսները, դա էներգիա ստանալու հնարավորություն է: Այն բաժանվում է 2 խմբի՝ վառելիքային և այլընտրանքային: Վառելիքային են, օրինակ՝ նավթը, բնական գազը, ածուխը: Իսկ այլընտրանքայինը, օրինակ՝ արևը, քամին, ջուրը, մակընթացությունը: Ինչքան էլ, որ այս վառելիքային էներգետիկ ռեսուրսները օգտագործվում են, այնուամենայնիվ կարծում եմ, որ եթե հնարավորություն կա օգտվելու ավելի անվնաս տարբերակից, ապա ավելի լավ կլինի օգտվել դրանցից, քանի որ դրանք վառելով ազատվում է շմոլ գազ, որը աղտոտում է մեր միջավայրը: Իսկ ինչը վերաբերվում է այլընտրանքային ռեսուրսներին, օրինակ՝ ջրայինին: Բոլորիս էլ հայտնի է, որ գետերի վրա կառուցում են ՀԷԿ-եր, կամ ՓՀԷԿ-եր, որոնց շնորհիվ ջրի էներգիան փոխակերպվում է էլեկտրաէներգիայի: Մեկ գետի վրա 1 ՓՀԷԿ կառուցելը առանձնապես վնաս չի տա, բայց երբ այն շահագործում են և ի դեպ սխալ են շահագործում, ապա այդ ժամանակ ոչ միայն գետին այլև շրջակա միջավայրին մեծ վնասներ են տալիս: Կարդալով այս նյութը՝http://ecolur.org/hy/news/water/shhps-or-solar-energy/4966/ , մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի, որ օգտագործենք արևային էներգիա, քանի որ այն ոչ մի վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, փոխանակը՝ տալով մեզ առնվազն 9 ամիս էներգիա: Ճիշտ է կարող է, որ ինչ-որ տեղ այն թանկ արժենա քան մյուս տարբերակները, բայց եթե ավելի խլամտորեն նայոնք, հաստատ ավելի լավ է օգտագործել արևային էներգիա քան, ուրիշ բաներ:

Комментариев нет:

Отправить комментарий