среда, 19 марта 2014 г.

Բնական զոնաների համօգտագործումը

Աշխարհագրական գոտիների սահմաններում առանձնացնում են բնական զոնաները:
Կլիմայական պայմանների  բազմազանության պատճառով, բուսական և կենդանական աշխարհը, հողային ծածկույթը ստանում են զոնայական բաշխում:
Տունդրայի զոնա
Տարածվում է միայն հյուսիսային կիսագնդում և ընդգրկում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիային շրջանները և նրան հարող կղզիները: Կլիման մերձարկտիկական է, ամռանը թափանցում են բարեխառն, իսկ ձմռանը՝ արկտիկական օդային զանգվածները: Ամառը կարճ է ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ, սառնամանիքային, սակավաձյուն:
Տունդրայի բնորոշ առանձնահատկությունը հողի բազմամյա սառածությունն է, որն ամռանը մակերեսից բարակ շերտով հալվում է: Այն կոչվում է գործունյա  շերտ: Հողի սառածության և փոքր գոլորշացման պատճառով, ձևավորվում են ճահճային, տորֆաճահճային, տունդրագլեյան հողեր:
Բուսականությունը աղքատ է, տարածվում են մամուռները, քարաքոսները, իսկ  անտառատունդրայում որտեղ գործունյա շերտի հզորությունը հասնում է 1-1.5 մետրի աչում են գաճաճ(կարճահասակ) ծառեր:
Կենդանական աշխարհը հարմարվել է դաժան պայամաններին, տարածված են բևեռային տեսակները : Ամռանը ծովափնյա ժայռոտ կղզիներում առաջանում են թռչնաշուկաներ, քանի որ կերն առատ է, իսկ կլիման՝ զով:
Տունդրայի զոննայում մարդու հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է ու եղջերվապահությունը:


Комментариев нет:

Отправить комментарий