Աշխարհագրության գլխավոր խնդիրներն են
ա) առավելագույն
խորությամբ
ուսումնասիրել
և
ճանաչել
մադու
շրջակա
միջավայրի
ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի
մարդու
տնտեսական
գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա
միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը
մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,
բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել,
այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի
հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը
տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում
է,
թե
որքա՞ն
նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է
ստացվել,
գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր
հնարավոր
հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ
ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ
բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների
իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի
անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի
հաշվին:
Աշխարհագրությունը կապված է պատմության հետ: Իմանալավ պատմական այս կամ այն վայրի մասին կարող ենք իմանալ դրա աշխարհագրակա դիրքի և մի շարք առանձնահատկությունների
մասին:
Աշխարհագրությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը,
թե որտեղ կազմակերպել տնտեսական գործունեությունը այս կամ այն վայրում
, որ
դրա
շնորհիվ
ստացվի
մեծ
օգուտ
:
Բնական Զոնաները
Աշխարհագրական գոտիների սահմաններում առանձնացնում են բնական
զոնաները:
Կլիմայական պայմանների բազմազանության պատճառով,
բուսական
և
կենդանական
աշխարհը,
հողային
ծածկույթը
ստանում
են
զոնայական
բաշխում:
Տունդրայի զոնա
Տարածվում է միայն հյուսիսային կիսագնդում և ընդգրկում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիային շրջանները և նրան հարող կղզիները: Կլիման մերձարկտիկական է, ամռանը
թափանցում
են
բարեխառն,
իսկ
ձմռանը՝
արկտիկական
օդային
զանգվածները:
Ամառը
կարճ
է
ու
զով,
ձմեռը՝
երկարատև
ու
ցուրտ,
սառնամանիքային,
սակավաձյուն:
Տունդրայի բնորոշ առանձնահատկությունը հողի բազմամյա
սառածությունն
է,
որն
ամռանը
մակերեսից
բարակ
շերտով
հալվում
է:
Այն
կոչվում
է գործունյա
շերտ:
Հողի
սառածության
և
փոքր
գոլորշացման
պատճառով,
ձևավորվում
են ճահճային,
տորֆաճահճային,
տունդրագլեյան
հողեր:
Բուսականությունը աղքատ է, տարածվում են մամուռները, քարաքոսները, իսկ անտառատունդրայում
որտեղ
գործունյա
շերտի
հզորությունը
հասնում
է
1-1.5 մետրի
աչում
են
գաճաճ(կարճահասակ)
ծառեր:
Կենդանական աշխարհը հարմարվել է դաժան պայամաններին, տարածված են բևեռային
տեսակները
: Ամռանը
ծովափնյա
ժայռոտ
կղզիներում
առաջանում
են
թռչնաշուկաներ,
քանի
որ
կերն
առատ
է,
իսկ
կլիման՝
զով:
Տունդրայի զոննայում մարդու հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է ու եղջերվապահությունը:
Комментариев нет:
Отправить комментарий