Կոլիզեյ (լատ.՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի
վիթխարի
և
հռչակավոր
կոթողներից
է,
որն
իր
ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը
սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80
թվականին։
Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։
Իր
անունը
ստացել
է
«կոլոսիում»
կամ
«կոլոս»
բառից,
որը
հունարեն
է,
նշանակում
է՝
հսկա,
մեծ։
Սակայն
Կոլիզեյը
այդպես
է
կոչվել
8-րդ
դարից,
կամ
իր
հսկա
չափերի,
կամ
այն
պատճառով,
որ
նրա
մոտակայքում
հնում
կանգնած
է
եղել Ներոնիվիթխարի
արձանը։
Այսպիսով,
արձան-կոթողն
է
իր
անունը
տվել
այդ
հսկա
կրկեսին։
Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց
մետր
լայնություն
և
քառասունութ
ու
կես
մետր
բարձրություն,
ուր
ութսուն
կարգ
աստիճանների
վրա
տեղավորվում
էին
հիսունից
մինչև
ութսուն
հազար
հանդիսատես։
Կոլիզեյը գտնվում է Հռոմում`
Էսկվիլինյան
խոռոչում`
Պալանտինյան
և
Ցելիևյան
բլուրների
միջև,
որտեղ
գտնվում
էր
Ներոնի
Ոսկե
Տանը
պատկանող
լճակը։
Կոլիզեյը հին Հռոմում
Քրիստոնյա նահատակների վերջին աղոթքը: Նկար` Ժան Ռեոն Ժերոմի
Կոլիզեյի շինարարությունը սկսվել է կայսր Վեսպիանոսի օրոք՝ Իզրայելում հաղթանակներ տանելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել...
ամֆիթատրոն
քաղաքի
մեջտեղում,
որն
ինչպես
նա
տեղեկացավ
դեռ
պլանավորել
էր
կառուցել
Օգոստոսը»։ Շինարարությունն ավարտվել
է
80 թ.-ին՝ Վեսպիանոսի
որդու՝
Տիտոսի
օրոք։
Կոլիզեյի
բացումը
նշանավորվեց
խաղերով,
որի
կապակցությամբ
Սվետոնին
գրել
է.
«Ամֆիթատրոնի
և
նրա
մոտակայքում
գտնվող
բաղնիքների
բացման
կապակցությամբ
նա
(Տիտոսը)
կազմակերպեց
գլադիատորական
մարտեր`
շատ
հարուստ
և
ճոխ,
կազմակերպեց
նաև
ծովամարտեր,
որից
հետո
կրկին
նույն
վայրում
դուրս
բերեց
հինգ
հազար
գլադիատորներ
և
տարբեր
կենդանիներ»։
Комментариев нет:
Отправить комментарий